Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
4 բույր մարմինն ու միտքը թարմացնելու համար. med.news.am
Հոտառության զգացումը մարդու տրամադրությունը բարձրացնելու կամ՝ հակառակը, բացարձակ գարշանք հարուցելու կարողություն ունի: Մասնավորապես, անձնական ասոցիացիաների եւ հիշողությունների շնորհիվ այս կամ այն ուտեստի հոտը կամ կասկածելի վարքի տեր կնոջ օծանելիքի բույրը կարող են որոշակի զգայական, ֆիզիկական եւ հոգեկան ազդեցություն ունենալ մարդու վրա, հաղորդում է Medical Daily-ն:
Root Down Botanicals ընկերության հիմնադիր Շանտե Ֆլորեանին բնական բաղադրիչների օգնությամբ այնպիսի սիներգիստական խառնուրդներ է ստանում, որոնք ո՛չ միայն հրաշալի բույր ունեն, այլեւ կարող են տրամադրությունը բարձրացնող ազդեցություն ապահովել ողջ օրվա ընթացքում: Դրանցից հատկապես երեքը առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանալու, հետճաշյա կենտրոնացվածությունը պահպանելու եւ երեկոյան հոգնածությունից զերծ մնալու համար են նախատեսված:
Ստորեւ վերոնշյալ բույրերի չորս ամենակարեւոր բաղադրիչներն են ներկայացված, որոնց օգնությամբ օրն առավել թեթեւ կանցնի.
- Դարչին
Դարչինի բույրն ուղեղի աշխատանքը խթանելու, զգոնությունը եւ, նույնիսկ, հիշողությունը բարելավելու հատկություն ունի: 2009թ. իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ դարչինի եւ անանուխի բույրերը հատկապես օրվա ընթացքում երկար տարածություններ կտրող ավտոմեքենավարների համար են օգտակար, քանի որ կարող են, զգոնությունը պահպանելով, ճանապարհային վթարներից խուսափելու միջոց ծառայել: - Թուրինջ
Ցիտրուսային մրգերի, մասնավորապես, թուրինջի բույրը սթրեսի մակարդակը մեղմելու հատկություն ունի: Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ բույրի ազդեցությամբ կենդանիները սթրեսի հետեւանքով առաջացած իմունային ճնշվածությունը թոթափելու եւ հանգիստ վարքագիծ դրսեւորելու հնարավորություն են ձեռք բերում: Թուրինջի բույրը հատկապես առավոտկան արթնանալիս է օգտակար, քանի որ մտքին էներգիա եւ զգոնություն հաղորդելու կարողություն ունի: Շանտե Ֆլորեանին խորհուրդ է տալիս. սթրեսի ազդեցության ենթարկվելու պարագայում անմիջապես ցիտրուսային բույսերի օգնությանը դիմել: - Նարդոս
Հատկապես օճառի եւ այլ մաքրող միջոցների մեջ լայն տարածում գտած այս բույրը սթրեսից եւ ցավից ազատվելու լավագույն միջոցն է համարվում: Նարդոսի օգնությամբ կարելի է այնպիսի սիներգիստական խառնուրդներ ստանալ, որոնք օրվա տարբեր ժամերին կարող են արտաքին գործոնների նկատմամբ մարդու օրգանիզմի արդյունավետ արձագանքն ապահովել: Օրինակ՝ կիտրոնային սորգոյի եւ սպիտակ ուրցի բույրերի հետ խառնուրդը կարող է օրվա ընթացքում օրգանիզմի հավասարակշիռ, հանգիստ եւ ուժերով լի վիճակն ապահովել: - Անանուխ
Անանուխի բույրը կոգնիտիվ հիշողությունը բարելավելու հատկություն ունի: Խոսքը, մասնավորապես, ճանաչողական գործառույթի եւ օպերատիվ հիշողության մասին է: Բացի այդ, 2013թ. իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ այն նաեւ ցավի շեմը բարձրացնելու եւ ստամոքսի խանգարումը կարգավորելու ներուժ է ապահովում: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների բարձր տակ անանուխի յուղ դնել՝ հանգիստ քուն ապահովելու համար: Իհարկե՝ օրվա ընթացքում կարող եք նաև տանը կամ լսարանում անանուխի բույր տարածել՝ հանգիստ միջավայր խթանելու նպատակով:
29.07.2014 Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
17.11.2022
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
04.08.2021
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
10.03.2021
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
10.03.2021
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
09.03.2021
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
16.02.2021
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
21.01.2021
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
20.01.2021
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
12.01.2021
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
11.01.2021
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
08.01.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8CMAQb' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ